Առանց ներքնաշորի քնելն օգտակար է

49
loading...

Դեռ փոքր տարիքից մեզ սովորեցրել են, որ պետք է գիշերանոցով և որոշ ներքնաշորերով քնել, սակայն որոշ բժիշկներ այսօր պնդում են, որ առանց հագուստի քնելը չափազանց օգտակար է առողջության համար։

Քունն ու առողջությունը

Առանց ներքնաշորերի քնելն առողջարար է ոչ միայն՝ կանանց, այլև՝ տղամարդկանց համար։ Սա տարատեսակ ինֆեկցիաների դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է։ Բանն այն է, որ յուրաքանչյուր բակտերիա մահանում է, երբ հայտնվում է մարմնի ամենաինտիմ հատվածների չոր մակերեսի վրա։

Եթե հետևեք այս պարզ խորհուրդներին, ապա կաթնախտը (молочница) ձեզ երբեք չի անհանգստացնի։

Տղամարդկանց համար առանց ներքնաշոր քնելը նույնպես չափազանց օգտակար է։ Հաճախ անպտղությունն ու սպերմատոզոիդների ցածր ակտիվությունը կապված է լինում քնած ժամանակ սեռական օրգանների չափից շատ տաքացման հետ։ Այնպես որ, նմանատիպ խնդիրների դեպքում խորհուրդ է տրվում քնելուց առաջ հանել ներքնաշորը։

Մերկ քնել խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ովքեր անքնության խնդիրներ ունեն։ Սա օգնում է հանգիստ քնել և առավոտյան հանգիստ արթնանալ։

Որոշ մասնագետներ պնդում են, որ առանց ներքնաշորերի քնելը կարող է մաշկային մի շարք խնդիրներ լուծել։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here