Կանաչ աչքերի մոգությունը

56
loading...

Համաձայն ժողովրդական նախանշանների, ամենախարդավանքայինը համարվում են կանաչ աչքերը: Այս գույնի նշանակությունը բնութագրվում է երկու գույների` դեղինի և կապույտի հավասարաչափ խառնումով:

Այսպիսի աչքերով մարդու հատուկ է 2 էներգիաների՝ դոնորի և վամպիրի միաձուլումը: Հենց այդ պատճառով էլ այսպիսի աչքեր ունեցողներն օժտված են դիմացկունությամբ, համառությամբ, տոկունությամբ, նպատակասլացությամբ, սկզբունքայնությամբ, ստաբիլությամբ: Նրանք իրենց առջև դնում են կոնկրետ նպատակ և համառորեն գնում են դեպի այդ նպատակը` իրենց ճանապարհին հաղթահարելով բոլոր խոչընդոտները:

Մարդիկ, որոնք ունեն կանաչ աչքեր, հեղինակություն են վայելում իրենց շրջապատում: Ընդ որում, նրանք հանդիսանում են գերազանց կազմակերպիչներ: Կանաչ աչքեր հաճախ հանդիպում են նրանց մոտ, ովքեր, չնայած իրենց հանրաճանաչությանը, չեն ձգտում առաջնորդության, բայց դրա հետ մեկտեղ՝ ցանկանում են մնալ հարգված:

Այն ամենը, ինչ նախաձեռնում են կանաչաչյա մարդիկ, կատարում են շատ պրոֆեսիոնալ ձևով: Որոշում կայացնելիս նրանք հանգամանորեն ծանր ու թեթև են անում ամբողջ իրադրությունը, իսկ դժվար րոպեներին կարող են ճիշտ ելք գտնել: Կանաչ աչքերով մարդիկ կյանքին նայում են իրական հայացքով: Բայց ոչ ոք չի կարող մինչև վերջ հասկանալ նրանց էությունը. այսօր նրանք մի տեսակ են, վաղը` բացարձակապես այլ: Նրանք, ովքեր օժտված են լավ ինտուիցիայով, նույնպես ունեն կանաչ աչքեր: Այս մարդկանց նշանակությունը հանրության համար բավականին մեծ է:

Նրանց մեջ շատ են էքստրասենսները և կանխագուշակները: Նրանք հեշտությամբ կարող են մանիպուլյացիա կատարել մարդկանց նկատմամբ: Նման աչքեր ունեն փափուկ մարդիկ, ինչից հաճախ օգտվում են նրանց շրջապատողները: Սակայն չի կարելի «նստել նրանց գլխին»: Շնորհիվ իրենց հպարտության, նրանք չեն կարող տանել նման վերաբերմունքը: Նրանք կապվածություն ունեն և բավականին հավատարիմ են:

Կանաչ աչքերով մարդիկ շատ նուրբ են ընկալում սերը, դրա համար էլ իրենց երկրորդ կեսին կարող են փնտրել ամբողջ կյանքում` այդպես էլ չգտնելով նրան: Նրանց հատուկ է քնքշությունը, սիրալիրությունը և բարությունը: Նրանք խոցելի են զգացմունքների մեջ: Այսպիսի աչքերով մարդկանց հաճախ համեմատում են կատուների հետ. արտաքնապես՝ անկախ և անհասանելի, բայց միայն մինչև այն պահը, քանի վստահություն չկա:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here