Ռուսաստանում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել ընդդիմության ցույցերի ժամանակ

64
loading...

Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվող «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը՝ մեջբերելով ОВД-Инфо անկախ ռուսական իրավապաշտպան լրատվական նախագծի տվյալները:

Մայիսի 5-ին մեկնարկել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ ձերբակալվածների թվում է նաև Նավալնին:

Ցուցարարները խոստացել են երթերով ու բողոքի ակցիաներով վերադառնալ մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here