Իտալական աղցան՝ «Ժապավեններով

5
loading...

Ահա մի հետաքրքիր աղցան, որը մակարոնի եւ բանջարեղենի համեղ ու յուրօրինակ խառնուրդ է և պատրասվում է բավական կարճ ժամանակում. ընդամենը քսանհինգ րոպե, և բոլորը գոհ կմնան:

Վեց բաժնի համար անհրաժեշտ է’

իտալական մակարոններ’ ժապավենի տեսքով,
հարյուր գրամ սալյամի տեսակի երշիկ,
հարյուր գրամ անալի պանիր,
մեկ վարունգ,
երկու լոլիկ,
մեկ գլուխ սոխ,
հազարի մի քանի տերև

Սոուսի համար՝
չորս ճաշի գտալ բուսական ձեթ,
մեկ ճաշի գտալ լիմոնի հյութ,
մեկ թեյի գտալ շաքարավազ, աղ, պղպեղ,
մաղադանոս:

Լոլիկները եռացրած ջրով շոգեխաշել, հանել վրայի կեղեւը, մինչ այդ մակարոնը խաշել, թողնել՝ հավանա: Վերցնել մեծ տարա, լցնել մակարոնները, կտրտած լոլիկը, վարունգը, բարակ շերտավորած երշիկը և քերած պանիրը: Բարակ կտրտել նաև հազարի տերևները: Այս ամենը խառնել իրար, պատրաստել սոուսը: Նախքան մատուցելը ավելացրեք նաև սոուսը: Բարի ախորժակ:
Փորձեք և զգացեք իտալական շունչը ձմռան վերջին ամսին:

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here