Հինգ սկզբունք, որոնք կօգնեն կառուցել վստահելի հարաբերություններ

42
loading...

1. Սովորեք ընդունել ձեր սեփական սխալները Բոլորն են սխալներ գործում, բայց ոչ բոլորն են կարողանում դա խոստովանել գոնե իրենց: Բայց եթե ձեր վերջնական նպատակը վստահելի հարաբերություններ կառուցելն է, երբեք մի խուսափեք կատարածի պատասխանատվությունից:

2. Հետեւողական եղեք ձեր խոսքերում եւ արարքներում Միշտ արեք այն, ինչի մասին խոսում եք: Արարքներում հետեւողականությունը վստահության արժանանալու ամենաարագ միջոցն է: Օրինակ, երբ խոստում եք տալիս, դա նշանակում է, որ պահելու եք ձեր տված խոսքը: Վստահելի հարաբերություններ կառուցելու համար հարկավոր է նվազագույնի հասցնել անպետք սխալների թիվը:

3. Մի մոռացեք վստահել մարդկանց Պարտավորությունն ու վստահությունը փոխադարձ գործողությունների մեկ հանգույցում են: «Ծանոթություն ծնողների հետ» հայտնի ֆիլմում Ջեք Բերնսը, որին հրաշալի մարմնավորել է անկրկնելի Ռոբերտ դե Նիրոն, պատմում է Բերնս ընտանիքում վստահության մասին. «Մենք ոչինչ չենք թաքցնում միմյանցից»: Վստահության պարագայում հենց այդպես էլ տեղի է ունենում:

4. Փորձեք միմյանց ուշադիր լսել Հարկավոր է ուշադրություն ցուցաբերել, բայց, միաժամանակ, խուսափել այս կամ այն առիթով գնահատականներից կամ ավելորդ դատողություններից: Մեր օրերում դժվար է ուշադիր զրուցակից գտնել: Այդ պատճառով այս հատկությունը պարզապես անգնահատելի է վստահելի հարաբերություններ կառուցելիս:

5. Ցույց տվեք եւ արտահայտեք ձեր հետաքրքրությունը Զուգընկերոջ հանդեպ անկեղծ հետաքրքրության դրսեւորումը զգալիորեն կօգնի ճիշտ կառուցել հարաբերությունները, ինչպես նաեւ ամրապնդել վստահությունը: Ձեր կողմից նման գործողությունները վճռական նշանակություն ունեն փոխադարձության եւ ըմբռնման հետագա զարգացման համար: Երբ զուգընկերը ձեր կողմից անկեղծություն է զգում, դրա դիմաց դուք ստանում եք այդքան ցանկալի վստահությունը:

 

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here