Պուտինը բավականաչափ տեղեկություն է ունեցել հասկանալու համար, որ Փաշինյանը սկզբունքորեն ընդունելի է Ռուսաստանի համար. Միխայիլ Ալեքսանդրով

76
loading...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպմանը հնչած հայտարարությունները կանխատեսելի էին՝ հաշվի առնելով երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորության մասին Հայաստանի վարչապետի խոսքերը: Այդ կարծիքն է հայտնել Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Ինձ համար անսովոր էր այն, որ Վլադիմիր Պուտինն այդքան արագ արձագանքեց Փաշինյանի ընտրվելուն, նրան շնորհավորեց պաշտոնի անցնելու կապակցությամբ: Դա ես չէի սպասում: Իսկ այն, որ հանդիպումը կանցնի բարեկամական մթնոլորտում, կողմերը կհաստատեն իրենց փոխադարձ պարտավորությունները՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ինտեգրման զարգացման ոլորտում, դա ինձ համար անսպասելի չէր»,-rusarminfo.ru-ին տված հարցազրույցում ասել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Ռուս քաղաքագետի կարծիքով՝ Կրեմլը հավանաբար հիմքեր է ունեցել «շտապելու» Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար:

«Հավանաբար, նախագահն ունեցել է որոշակի լրացուցիչ տեղեկություն: Մինչ այդ Երևան էր մեկնել ռուս խորհրդարանականների պատվիրակությունը, դեսպանատունն ակտիվ աշխատում էր, այդ թվում՝ նաև Փաշինյանի մարդկանց հետ: Հավանաբար, նա բավականաչափ տեղեկություն է ունեցել հասկանալու համար, որ Փաշինյանը սկզբունքորեն ընդունելի է Ռուսաստանի համար որպես Հայաստանի վարչապետ»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ողջունել է Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here