Սև հացն այնքան էլ օգտակար չէ

45
loading...

Իսրայելի Վեյցմանի ինստիտուտի գիտնականները համեմատել են սև և սպիտակ հացերը և եկել եզրակացության, որ չի կարելի միանշանակ պնդել դրանցից մեկի առավել օգտակար լինել-չլինելու մասին: Հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մարդու ռեակցիան հացի տարբեր տեսակների հանդեպ անհատական է:

Գիտնականները հերքել են միֆն այն մասին, որ սև հացը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը: Հետազոտությունում մասնակցել են 20 կամավորներ, որոնց բաժանել են 2 խմբի, և խնդրել մեկ շաբաթվա ընթացքում օգտագործել սննդի մեջ հիմնականում սպիտակ կամ սև հաց համապատասխանաբար, այնուհետև՝ հաջորդ շաբաթվա ընթացքում կամավորներն անցում են կատարել հացի մյուս տեսակին: Գիտնականները ֆիքսել են մասնակիցների խոլեստերինի և արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև քաշը, աղիքային բակտերիաների կազմը, արյան ճնշումը, տարբեր հորմոնները և այլ ցուցանիշներ:

Արդյունքում պարզվել է, որ հնարավոր չէ միանշանակ պնդել առողջության վրա այս կամ այն հացի տեսակի էական ազդեցության մասին: Ավելին, որոշ մասնակիցների մոտ սև հացի օգտագործումից հետո շաքարի մակարդակն աճել էր: Դա վկայում է այն մասին, որ սև հացի՝ ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս ունենալու մասին պնդումը միարժեք չէ, իսկ սննդակարգի վերաբերյալ խորհուրդները պետք է լինեն յուրաքանչյուրի համար անհատական:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here