Երեւանում 18-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել (ֆոտո)

25
loading...

Երեւանում, նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:00–ի սահմաններում Սարալանջի պողոտայում Երեւանի բնակիչ, 18-ամյա Ալեն Գ.-ն իր վարած Mercedes E 320 մակնիշի 13 AL 133 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշին եւ գլխիվայր շրջված հայտնվել հանդիպակաց երթեւեկելի գոտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության հերթապահ խումբը դուրս է բերել վարորդին ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, որից հետո վարորդը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում:

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here