Երազանքներ, որոնք կործանում են ձեր կյանքը

23
loading...

Երազանքները մարդու առաջընթացի կարևոր մասն են կազմում: Երազանքները ծնվում են նպատակներից, որոնք առաջին հայացքից անիրականանալի են թվում: Մտքերը նյութական արժեք ունեն: Եթե մենք երազում են դրական ու լուսավոր փոփոխությունների մասին, ապա մենք մեզ համար ստեղծում ենք լուսավոր ապագա, իսկ սխալ երազանքները, որոնք ծնվում են բացասական զգացմունքներից, կարող են ձեր դեմ շուռ գալ:

Երբ մենք երջանիկ ենք, լավ տրամադրություն ունենք և բարիք ենք ցանկանում բոլորին, ապա կյանքը մեզ համար ավելի դրական է դառնում:

Եթե մենք չպլանավորած կամ բացասական երևույթների պատճառով փակվում ենք մեր մեջ ու սկսում ինքներս մեզ թունավորոել, ապա փակում ենք մեր հաջողության դռները: Կան զգացողություններ, որոնք պատ են ստեղծում մեր և մեզ սպասվելիք երջանկության միջև:

Տիեզերքը սիրում է, երբ մենք ապրում ենք իր կանոներով ու երազում ենք միայն դրականի մասին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայցնում երեք ամենավտանգավոր երազանքները.

Երազանք մահվան մասին

Եթե դուք ուրիշի կամ սեփական մահվան մասին եք երազում, ապա այդ ամենի արդյունքում տառապում ենք միայն ինքներդ: Ապակառուցողական երազանքները և մտքերը խախտում են տիեզերքի հետ ունեցած կապը: Երազանքները պետք է կառուցողական և ստեղծագործ լինեն:

Երազանք վրեժի մասին

Այս երազանքը առավել վտանգավոր է, քան նախորդը: Մոռացեք բոլոր վիրավորանքների մասին և մ՛ի կենտրոնացեք բացասական զգացողությունների վրա: Նման զգացողությունները թուլացնում են ձեր էներգետիկ դաշտը և ենթարկում են վատ ազդեցությունների:

Եթե դուք ձեզ լավ եք զգում այն մտքից, որ ձեր թշնամին վատ դրության մեջ է, ապա դրանով խաթարում եք միայն ձեր էներգետիկ դաշտը: Հիշեք, որ հատուցումը տիեզերքի գործն է և այն ճիշտ ժամանակին կվերադարձնի դիմացինին կուտակված բացասական էներգիան:

Երազանք հեշտ հարստանալու մասին

Եթե դուք ցանկանում եք հարստանալ անարդար ճանապարհով, ապա դրանով դուք մի քայլ ետ եք գնում, քանի որ չի կարելի լավը դառնալա մեկին վնասելով կամ վիրավորելով: Աշխատեք մոռանալ հեշտ ճանապարհով հարստանալու կամ բարձունքների հասնելու մասին:

Ձեր կյանքը կփոխվի ու ավելի լավը կդառնա, եթե սովորեք ձեզ ուրիշի տեղում պատկերացնել: Հիշեք, որ այս կյանքում բարիքը բարիք է ծնում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here