Երեք լիտր արյուն էր լցվել որովայնը ու հրաշքով ապրեց տեսանյութ

53
loading...

Մեր օրերի խառնաշփոթում, երբ թացն ու չորը խառնված՝  բոլոր հեղինակություններն արժեզրկված «բոլորն էլ մի սանրի կտոր են» հասարակական կարծիքի մամլիչով անցնող ամենախոցելի դարձած, «ոտքի տակ ընկած» մասնագիտություններից մեկը բժշկի գործն է: Բանը հասել է նրան, որ հատուկ օրենքով փորձում են պաշտպանել բժիշկներին ֆիզիկական բռնությունից: Այսօրվա մեր հերոսը ժպտադեմ, համեստ երիտասարդը պարզվեց բժիշկ է ու ամեն ակնթարթն ու պահը ապրում է նվիրումով: Սիրակ Սիրականյանը ծնվել էր Գեղարքունիքի մարզում, բայց իր առաքելությանը հավատարիմ տեղափոխվեց Սյունիք:

Երիտասարդ բժիշկը արդեն չի հիշում, թե քանի մարդու կյանք է փրկել:Սիսիանի  հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ Սիրակ Սիրականյանը հարգված ու սիրված է բոլորի կողմից:

Մասնակցում էր  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան գիտաժողով-փառատոնին, բայց սիրտը հիվանդանոցում էր, որտեղ և՛ թերապևտ է, և՛ վիրաբույժ, և՛ գինեկոլոգ:

Սիրակ Սիրականյանը հիշեց մի մարդու, ով վաղուց նրա հարազատն է.«Բեռնատարը  շուռ էր եկել ու Դավիթը մնացել էր խոտի ծանր տուկերի տակ: Երեք լիտր արյուն էր լցվել որովայնի մեջ: Վիճակը անհույս էր, բայց երկար պայքարից հետո փրկվեց…»:

Բժիշկը զանգեց Դավիթին ու ակամայից լսեցի նրանց խոսակցությունը.«Ջիգյարիդ մեռնեմ շուտ հետ արի , բժիշկ ջան…»:

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here