Կինը նախընտրել է 28 տարի կույր ձևանալ, միայն թե չշփվի շրջապատի հետ

60
loading...

28 տարի առաջ Մադրիդում ապրող Կարմեն Խիմենեսը լուրջ վնասվածքի հետևանքով կուրացել է: Հենց այդպես է նա ներկայացրել հարազատներին ու ընկերներին: Եվ միայն հիմա է խոստովանել, որ շատ լավ տեսնում  է:

57 ամյա Կարմեն Խիմենեսը վերջերս հարազատներին, պատմել է,  որ 28 տարի կույր է ձևացել: Բոլորը պարզապես շոկի մեջ էին: Հարցին, թե ինչի՞ համար կույր ձևացել, իսպանուհին պատասխանել է, որ պարզապես չի ցանկացել ոչ ոքի հետ շփվել: Կինը իրեն ինտրավերտ է համարել:  Ամեն օր նրան նյարդայնացրել են եղանակի, աշխատանքի մասին խոսակցությունները և ընդհանրապես դատարկաբանությունը, որոնց պետք էր արձագանքել սիրալիրությունից  ելնելով:

Հենց այդ պատճառով, երբ Կարմենը աչքի չնչին վնասվածք է ստացել, նախընտրել է  բոլորին հայտարարել, որ կուրացել է: Դրանով Կարմենը իրեն ազատել  է  շրջապատի  հետ  անցանկալի  շփումից:

Հարազատները կասկածել են, որ  Կարմենը կարող է տեսնել: Նա չափազանց լավ  է  դիմահարդարվել և միշտ խնամված տեսք ունեցել: Բացի այդ, ընտանիքի անդամները մի քանի անգամ նկատել են, որ կինը աչքի պոչով հեռուստացույց  է  նայում:

Կույրի կարգավիճակը Կարմենին հնարավորություն է տվել պետությունից սոցիալական հատկացում ստանալ: Հիմա, երբ նրա գաղտնիքը բացահայտվել է, 57-ամյա կնոջը  բազմաթիվ  իրավաբանական  խնդիրներ կարող  են  սպասել, իսկ վերջում դատական գործ:

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here