Հենրիխ Մխիթարյանի գոլն «Արսենալին» չփրկեց պարտությունից ՄՅՈւ-ի հետ խաղում

88
loading...

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պատվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 51-րդ րոպեին դիպուկ հարվածով գոլ է խփել իր նախկին թիմին՝ հավասարացնելով հաշիվը:

Ավելի վաղ՝ 16-րդ րոպեին Պոգբան բացել էր հաշիվը:

Հատկանշական է, որ Հենրիխը գոլից հետո ձեռքերը վեր պարզեց և ներողություն խնդրեց «Օլդ Թրաֆորդում» հավաքաված մանչեսթերցի երկրպագուներից:

76-րդ րոպեին Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ է մտել Ջեք Ուիլոքը:

90+2-րդ րոպեին Մարուան Ֆելաինին խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը:

Այս պարտությունից հետո «Արսենալը» 57 միավորով մնում է 6-րդ տեղում, «Յունայթեդը» 2-րդ հորիզոնականում է 77 միավորով:

Աղբյուր

 

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here