Ինչո՞ւ հարուստ տղամարդիկ սիրով չեն ամուսնանում

72
loading...

1. Երբ նրանք որոշում են «ամուսնանալ», ամուսնանում են: Երբ փող եւ իշխանություն ունեցող մարդիկ որոշում են, որ ուզում են ամուսնանալ, դա նման է մեքենա գնելու ցանկությանը: Հաջողակ տղամարդիկ ուրիշ կերպ են մտածում, նրանք նպատակ ունեն եւ հասնում են դրան, իսկ թե ինչպես են անում դա, բոլորովին կարեւոր չէ: Կարեւորն արդյունքն է: Եվ ամուսնությունը բացառություն չէ:

2. Նման սպառողական մոտեցումը ժամանակ է խնայում: Չեք կարող սերն աուտսորսինգ անել: Սերն աշխատանք է պահանջում, իսկ աշխատանքը` ջանքեր, իսկ ջանքերը ժամանակ են պահանջում: Հույզերն այստեղ անտեղի են: Կարեւոր է արագ եւ որակյալ արդյունքը:

3. Արդյունավետություն հույզերի փոխարեն: Հույզերի վրա հիմնված որոշման կայացումը նուրբ եւ երկարատեւ գործընթաց է: Դա ժամանակ եւ էներգիա է պահանջում, որոնք հարուստ տղամարդիկ պատրաստ չեն զոհաբերել:

4. Դա տարածություն է ազատում նրա համար, ինչը նրանք  «ավելի կարեւոր գործեր» են համարում: Մարդկային ուղեղն իր սահմանն ունի, եւ անիմաստ է զբաղվել նրա հույզերով, երբ ավելի կարեւոր գործեր կան: Իսկ իսկական սերը ներթափանցում է ուղեղի գործնականում բոլոր անկյուններ, ինչն իրեն չի կարող թույլ տալ իշխանություն ունեցող մարդը:

5. Դա չի սահմանափակում արտաքին հարաբերությունները: Պատկերացրեք, թե որքան ինքնատիրապետում է անհրաժեշտ, երբ հարյուրավոր գեղեցիկ կանայք քայլում են եւ փաստացի պառկում են Ձեր տակ: Իշխանություն ունեցող տղամարդկանց կանանց մեծամասնությունը փաստացիորեն գործարք են կնքում փոխադարձաբար շահավետ պայմաններով:

6. Նրանք իրենց ամբողջ սերն արդեն աշխատանքին են տվել: Հաջողության հասած տղամարդը սիրահարված է իր աշխատանքին  եւ հաճախ սրտում տեղ չի մնում եւս մի բանի համար:

7. Դա թույլ է տալիս կնոջ հույզերի համար պատասխանատվության բեռ չստանձնել: Դա տղամարդուն թույլ է տալիս պահպանել իր ինքնուրույնությունն ու անկախությունը, ինչպես նաեւ օպտիմալացնել առօրյա կյանքի եւս մի գործընթաց:

8. Նրանք թիմում օգտակար ընկեր են փնտրում, ոչ թե երկրորդ կես: Նման տղամարդու կարծիքով, կնոջ խնդիրը երկրորդ օդաչու լինելն է թիմում, որում բոլոր որոշումները եւ վերահսկողությունը տղամարդու գործն են,  իսկ կինն անհրաժեշտ է նրա համար, որ երբեմն ղեկը ձեռքն առնի այն պահերին, երբ հրամանատարը կցանկանա ննջել:

9. Սերը հավասարարժեք չէ վերջին հնարավոր հարաբերություններին: Փող եւ իշխանություն ունեցող տղամարդիկ պատրաստ չեն կյանքը ռիսկի ենթարկել եւ իրենց սահմանափակել ամբողջ կյանքի համար հարաբերություններով եւ արժեքներով, որովհետեւ եթե սերը մարի, նրանք ստիպված կլինեն ամեն ինչ նորից սկսել   (ու միաժամանակ կկորցնեն կեսը նրա, ինչ կուտակել էին):

10. Նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ է իսկական սերը: Նրանք իրենց էներգիայի եւ ժամանակի այնքան մեծ մասն են ծախսել կարիերա կառուցելու վրա, որ չեն հասցրել զգալ, ապրումներ ունենալ, վայելել հույզերը:

Իշխանության եւ փողի համար հույզերը թուլություն են: Աղջիկներ, դա նկատի ունեցեք:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here