Որոնք են առավոտյան անհանգստացնող գլխացավի առաջացման հիմնական պատճառները

67
loading...
Գլխացավերը հաճախ անհանգստացնում են 25 տարեկանից բարձր անձնանց, սակայն բժիշկները վստահեցնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այս խնդիրը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխացավերի 5 հիմնական պատճառները:
1. Քնի պակաս
Օրգանիզմի անխափան աշխատանքի համար մարդը պետք է օրական քնի 7-8 ժամ: Ընդ որում՝ քունը պետք է լինի հանգիստ և չընդհատվի:
2. Չափազանց երկար քուն
Օրական 9 ժամից ավել քնելու դեպքում օրգանիզմում նվազում է սերոտոնինի մակարդակը: Որպես կանոն՝ սա տեղի է ունենում հանգստյան օրերին, երբ մարդը սովորականից երկար է քնում:
3. Էնդորֆինի պակաս
Էնդորֆինի՝ երջանկության հորմոնի պակասի հետևանքով ոմանց մոտ նույնիսկ կարող է միգրեն առաջանալ, իսկ էնդորֆինի մակարդակը բարձրացնելու լավագույն միջոցը քնելուց առաջ սեքսով զբաղվելն է:

 4. Ալկոհոլ
Երեկոյան օգտագործած ալկոհոլը կարող է դառնալ առավոտյան գլխացավի պատճառ, ուստի նման տհաճ հետևանքներից խուսափելու համար կա՛մ հարկավոր է հրաժարվել ալկոհոլից, կա՛մ մեղմել ցավը դեղահաբերի օգնությամբ:
5. Խռմփոց
Խռմփոցը վկայում է քնի օբստրուկտիվ ապնոէի մասին: Սովորաբար խռմփոցի հետևանքով գիշերը մարդու մոտ առաջանում է թթվածնային քաղց, հևոց, շնչառության ժամանակավոր կանգ և որպես այս ամենի հետևանք՝ ուժգին գլխացավ:
loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here