Ե՞րբ օգտագործել երիցուկ

89
loading...

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ։

Կարգավորում է նյութափոխանակությունը։Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող ցավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից։

Իջեցնում է խոլեսթերինի մակարդակը։ Երիցուկը կարող է արյունը մաքրել ճարպից։ Այդ պատճառով անձանց, ում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բարձր է, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ երիցուկի թուրմ օգտագործել։ Իհարկե, հարկավոր է նաև հետևել առողջ սննդակարգի կանոններին և խուսափել յուղոտ մթերքի օգտագործումից։

Օգտակար է անքնության ու նյարդային լարվածության դեպքում։ Եթե հաճախ եք նյարդայնանում կամ նյարդային լարված վիճակում եք, խորհուրդ է տրվում երիցուկն ամենօրյա սննդակարգ ներառել։

Հանգստացնում է մինչդաշտանային համախտանիշի նշանները։ Երիցուկն օգտակար է, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Այն հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էսթրոգենների մակարդակը։ Էսթրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։

Փափկացնում է մաշկը։ Չոր երիուցկն օգնում է վերականգնել մաշկը՝ այն դարձնելով նուրբ և ձիգ։ Ցանկության դեպքում երիցուկը կարող եք ավելացնել մարմնի համար նախատեսված նրբաքսուկներին։ Երիցուկը կօգնի նաև մաշկը մաքրել մահացած բջիջներից։

Օգտակար է աչքերի համար։ Երիցուկը կօգնի թեթևացնել քորը, գրգռվածությունը, աչքերի կարմրությունը։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here