Ահա, թե ինչի մասին կարող են պատմել Ձեր ձեռքի ճկույթները

71
loading...

Կարող է տարօրինակ թվալ, բայց ձեռքի ամենափոքրիկ մատը, հատկապես նրա ձևը և երկարությունը, կարող է շատ բան պատմել մարդու մասին:

Ճկույթները արտահայտում են ձեր բնավորության ամենահատկանաշական գծերը:

Ուշադիր նայեք ձեր ձեռքի ճկույթներին և կողնորոշվեք, թե որ տեսակին է պատկանում ձեր փոքրիկ մատը:

Նորմալ երկարության ճկույթ

Երբ ճկույթի երկարությունը հասնում է մատնեմատի վերին ֆալանգին, դա նորմալ երկարություն է համարվում: Նման ճկույթ ունեցող մարդիկ աչքի են ընկնում հասուն, լավ ձևավորված բնավորությամբ, ովքեր ունեն կյանքի իրենց սկզբունքները: Նրանք հազվադեպ են փոխում իրենց հայացքները:

Երկար ճկույթ

Եթե ձեր ճկույթը մի փոքր երկար է այն գծից, որը կիսում է մատնեմատի վերին և միջին ֆալանգը՝ ձեր բախտն իրոք բերել է: Դա հմայիչ, խարիզմատիկ անհատականության նշան է, ով երբեք չի հանձնվում: Նման մարկանց տաղանդն ու աշխատասիրությունը հրաշքներ են գործում… Առավել լավ է, երբ նման երկար ճկույթը աջ ձեռքին է լինում:

Կարճ ճկույթ

Կարճ ճկույթ ունեցողները շատ ուշադիր և ընկերասեր են: Նրանց բնորոշ է ամաչկոտությունը, բայց դա ամենևին էլ  թերություն չէ: Ճարտար լեզուն և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը նրանց գրավականն է:

Սրվող ճկույթ

Ճկույթի սրացող ծայրը խոսում է լեզուներ սովորելու հակում ունենալու և աներևակայելի ստեղծագործական միտք ունենալու մասին: Ճկույթի ավելի կլորացող ծայրը՝ ֆլեգմատիկության և անխռովության նշան է:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here