4 պատճառ դեմքի մաշկը խնձորի քացախով մաքրելու համար

48
loading...

Խնձորի քացախը շատ առողջարար մթերք է և օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Սակայն քչերը գիտեն, որ այն նաև շատ օգտակար է մաշկի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 պատճառ դեմքի մաշկը խնձորի քացախով մաքրելու համար:

1.      Պահպանում է երիտասարդությունը

Խնձորի քացախը պարունակում է ալֆա-հիդրօքսիթթուներ, որոնք ազատում են ծեր ու մահացած մաշկից: Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել քացախով, քսել այն մաշկին, թողնել 30 րոպե, այնուհետև լվացվել ու չորացնել մաշկը: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ:

2.      Բուժում է ակնեն

Քացախը հեռացնում է բակտերիաները և մաքրում է մաշկի ծակոտիները կուտակված վնասակար նյութերից: Այն հարկավոր է խառնել ջրին 1:3 հարաբերակցությամբ, այնուհետև լվանալ մաշկը, բամբակյա սկավառակը թրջել այս խառնուրդով և քսել այն մաքուր մաշկին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ:

3.      Ազատում է կնճիռներից

Խնձորի քացախը պարունակում է բետա-կարոտին՝ հակաօքսիդանտ, որը պայքարում է ազատ ռադիկալների, ինչպես նաև կնճիռների և ծերացման այլ նշանների դեմ: Այն մաշկին քսելը կօգնի բուժել մաշկը և կերիտասարդացնի ու կթարմացնի այն:

4.      Ազատում է տոքսիններից

Խնձորի քացախը միզամուղ միջոց է, ինչի շնորհիվ նպաստում է տոքսինների և վնասակար նյութերի դուրսբերմանը: Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակի միջոցով քացախի ու ջրի խառնուրդը քսել մաշկին:

Սակայն հարկ է հիշել, որ գերզգայուն մաշկ ունենալու դեպքում խնձորի քացախը կարող է մաշկային այրվածքներ առաջացնել, ուստի լուծույթը պատրաստելուց հետո հարկավոր է մինչ օգտագործելը փորձարկել այն ձեռքի վրա: Անգամ որևէ ռեակցիայի բացակայության դեպքում հարկավոր է փորձարկել այն նաև դեմքի մաշկի փոքրիկ հատվածի վրա: Այրոցի և տհաճ զգացողությունների առաջացման դեպքում անհրաժետ է մի փոքր էլ ջուր ավելացնել խառնուրդին և կրկին փորձարկել այն: Հարկ է հիշել, որ նման պրոցեդուրաները հակացուցված են ցանկացած տհաճ զգացողության դեպքում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here