Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՅԴ պատգամավորների հետ

56
loading...

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպման է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հետ:

Նշենք, որ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտից ԱԺ-ում հանդիպումներ է ունենում խորհրդարանական ուժերի հետ: Առավոտյան Փաշինյանը հանդիպել է իր իսկ խմբակցության պատգամավորների հետ, այնուհետև՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ, սակայն հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնացել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներն ասել են, որ իրենք կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Հարցին՝ ինչի՞ դիմաց են կողմ քվեարկելու, արդյո՞ք եղել են պայմանավորվածություններ, Փաշինյանը պատասխանել է, թե նման թեմաներ չեն քննարկվում, ավելին՝ այս պահին նման հարցեր քննարկելն ինքը ճիշտ չի համարում:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության մտահոգություններին, Փաշինյան ասել է. «Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Անձամբ իմ թեկնածության հետ կապված մտահոգություն չունեն»։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here