Ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը. Ն. Փաշինյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին

55
loading...

ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ չկան, հակադրության մասին  խոսք չկա, որովհետև քաղաքական ուժերը հասկանում են, որ կա քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն:

Այս մասին Ազգային ժողովում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության հետ հանդիպումից հետո ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է հետագա գործողությունների վերաբերյալ, Փաշինյանն ասաց, որ հետագա գործողությունները, զարգացման սցենարը կախված է վաղվա իրադարձություններից, ինչից հետո շարունակությունը կքննարկվի:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ, հանդիպելու է նաև «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասել էր, թե բոլորի համար պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են:

«Պարզ է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, ժամկետների մեխանիզմների մասին քննարկումներ կունենանք քաղաքական ուժերի հետ: Չեմ կարծում, որ դա պետք է տեղի ունենա ուղղակի միանձնյա որոշմամբ: Պետք է փորձենք գալ որոշակի ընդունելի ժամկետների ու փոխզիջումների … Կա ավելի կարևոր սկզբունք՝ մենք պետք է համոզված լինենք, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ենք արել օրինական, ժողովրդավարական և արդար ընտրություններ կազմակերպելու համար: Մեզ պետք են այնպիսի ընտրություններ, որի արդյունքները հանրության ու քաղաքական ուժերի համար կասկածի տակ չեն լինի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here