Բացահայտեք ձեր անձի խավար կողմը․ թեստ

57
loading...

Մեր ենթագիտակցությունը ստիպում է մեզ հավանություն տալ այն ամենին, ինչն ավելի մոտ է գտնվում մեր հոգուն։ Օրինակ՝ ինտրավերտը նույնիսկ աղմկոտ խնջույքի ժամանակ միանգամից գտնում է առանձնացված, լուռ անկյուն։ Այս թեստի միջոցով կօգնենք բացահայտել ձեր անձի թաքնված մութ կողմերը։ Ընտրեք կենդանիներից մեկին, որն ավելի շատ է ձեզ դուր գալիս, և մենք կներկայացնենք տվյալ կենդանու հետ այն համեմատությունը, որ թաքնված է ձեր ենթագիտակցության մեջ։

Սև այրին հայտնի է որձին կաննիբալիստական և թունավոր խայթոցներով։ Հանգիստ ու համբերատար նա սպասում է իր զոհին, ապա հարձակվում։ Նա թույնում է զոհին, ապա հանգիստ սկսում ուտել։ Մարդիկ, որ ընտրել են նրան, շատ հանգիստ են, ծանրութեթև անող, զգացմունքային, նպատակասլաց։ Նրանք սիրում են իրենց տունը և ընտանիքը։ Բայց եթե մեկը կանգնի նրանց ճանապարհին, կոչնչացնեն առանց խղճի խայթի։ Այս սարդին ընտրողները չափազանց փակ են, և նրանց հասկանալ քչերն են կարողանում։

Անգղերը որսի են դուրս գալիս խմբերով, պտտվում զոհի շուրջն այնքան, մինչև նա հանձնվի, ապա հարձակվում ու սկսում հոշոտել։ Եթե ընտրել եք նրան, ապա համարձակ եք և սիրում եք վտանգ։ Սովորաբար զբաղվում եք ձեր մտքերում ինքնաքննադատմամբ։ Շատ խանդոտ եք, փակ, հիշաչար, գաղտնապահ։ Հակված եք խորհրդավոր լինելուն։

Սև հովազն առաջացնում է վախ և, միաժամանակ, հիացմունք՝ իր գեղեցկությամբ։ Այս գիշատիչն ինքնաբերաբար իր հանդեպ առաջացնում է հարգանք։ Այն պաշտպանվածության, ուժի, քաջության զգացում է առաջացնում։  Եթե ընտրել եք նրան, ապա շատ ուժեղ, ինքնավստահ, հոգատար մարդ եք։ Ձեզ պես մարդկանց մոտ լավ է զարգացած 6-րդ զգայարանը, ներքին ձայնը, հավատում եք գերբնական ուժերին։ Սիրում եք շատ լսել և լսելով ու քիչ խոսելով զարգանալ։

Ագռավը պատահական չէ ընտրվել Էդգար Ալլան Պոյի կողմից որպես մուսա։ Այս սև թռչունները համարվում են խավարի և մահվան լրաբերներ։ Սակայն այս խելացի թռչուն ունակ է նույնիսկ մարդու ձայնը կրկնօրինակելու։ Դուք շատ ստեղծագործ անձ եք, չեք վախենում խավարից ու դժվարություններից և կարողանում եք պահել լույսի ու մթի բալանսը։ Ձեզ ավելի լավ եք զգում մենակության մեջ։ Շատ իմաստուն եք, և ձեզ հաճախ են դիմում խորհրդի համար։

Չղջիկները նույնականացվում են կոմս Դրակուլայի հետ։ Ինչ-որ սարսափազդու բան կա նրանց մեջ, որն անհետանում է լույսի ներքո, մնում գիշերվա, քարանձավների մութ անկյուններում և հեռվից հետևում շուրջը կատարվելիքին։ Եթե ընտրել եք նրան, ապա բավականաչափ լի եք ակտիվությամբ, կյանքի էներգիայով, առողջությամբ։ Դուք հաճախ եք անհանգստանում անտեղի։ Պահանջկոտ եք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ։ Շատ իմաստուն եք և տեսնում եք կյանքը տարբեր անկյուններից, սակայն, միաժամանակ, դժվար եք տիրապետում ձեր լեզվին և շատ նյարդային կերպով տաքարյուն եք։

Սև կատուները հնուց ի վեր համարվում են կախարդանքի և մահվան նշան։ Այս կենդանուն ընտրած մարդկանց բնավորությունը հակասական է։ Նրանք ունեն իրենց ներքին մտածելակերպը և շատ հաճախ այն չի համընկնում ընդհանուրի հետ։ Առաջնորդվում են ավելի շատ բնազդով և ներքին ձայնով, քան լոգիկայով։ Շրջապատի համար կատուների պահվածքը հաճախ անհասկանալի է։ Շատ են սիրում հարմարավետությունը և այն խախտում են միայն ծայրահեղ դեպքերում։

Գայլը գիշերվա ստեղծագործություն է։ Բայց նա որքան էլ համատեղ է գիշերվան և վտանգավոր, երբեք չի հարձակվում առաջինը։ Գայլերն արագընթաց են, քաջ և հավատարիմ։ Մարդը, ով ընտրել է գայլին, ունի արտահայտիչ ժեստեր, դիմախաղ։ Սովորաբար գայլի բախումներն ավարտվում են սպառնալի հայացքով, ոռնոցով։ Հենց դա է նրա գլխավոր արժանիքներից մեկը։ Զարգացնել իր մեջ հանգստություն, արժանապատիվ պահվածք, ինքնավստահություն. այդ հատկանիշներն ապացուցելու պահանջ չեն ունենում։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here