Ի՞նչ անել, երբ աղ է թափվել

67
loading...

Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում«աղը թափվեց` կռիվ կլինի» սնահավատությաննախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Իմ անձնկան կարծիքով սնահավատության նման մեկնաբանությունը, թեև տրամաբանված, բայց և չափազանց նաիվ է հնչում, հետևաբար այն պետք է ունենա այլ բացատրություն ևս:

5-րդ դարի Հայոց Պատմիչ Փավստոս Բուզանդը, ներկայացնելով հայոց Արշակ և պարսից Շապուհ արքաների դաշինքի պատմությունը, մի նուրբ հանգամանք է նշում
«Շապուհը պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղկնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց Արշակին»: Ի՛նչ աղի մասին է խոսքը, կարծիքները մի քանիսն են, սակայն անձամբ ես հակված եմ ոչ այնքան այն մտքին, թե աղի վրա երդվում էին, որքան` աղի օգտագործման կիրառական տարբերակին: Բացատրեմ. դեռ վաղ ժամանակներից պետությունների միջև ցանկացած ուխտ կամ դաշինք կնքելու համար առաջին անհրաժեշտության պարագան վարազագիր մատանին էր, որի վրա դաջված էր տվյալ երկրի արքայական զինանշանը: Ուխտագրի կամ հրովարտակի տակ արքան կամ իշխանը հալեցված մեղրամոմի վրա դնում էր իր նշանը` դրոշմը, և որպեսզի այն հստակ երևար, մեղրամոմի մեջ առաջացած պատկերի վրա անմիջապես աղ էին լցնում` պատկերի ձևը չկորցնելու համար: Փաստացիորեն աղը դառնում էր դաշինքի կնքման համար կարևոր և անփոխարինելի մի պարագա:
Սրա հեռավոր արձագանքը տեսնում ենք նաև այսօր: Ցանկացած երկրում պատվավոր ու ցանկալի հյուրեր ընդունելու պարագայում դիմվորման արարողակարգի պարտադիր բաղադրիչներն են հացը, որը հյուրընկալության նշանն է և աղը, որը ուխտի, դաշինքի, բարեկամության նշանն է:
Ահա այս էր պատճառն այն վախի, թե երբ դաշինքն ու բարեկամությունը խորհրդանշող աղը թափվում էր, ասել է, թե ուխտը դրժվում էր, անպայման կռիվ ու պատերազմ էր կանխատեսվում:
loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here