Վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, մի շարք ճանապարհներ փակվել են

51
loading...

Այսօր վաղ առավոտից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները Երևանի և մարզերի մի շարք ավտոճանապարհներին:

Փողոցները փակելու մասին տեղեկություններ են հաղորդվում տարբեր քաղաքներից:

Գործադուլի և դասադուլի ակցիաներ են իրականացվում Հանրապետության տարբեր բնակավայրերում:

Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում փաստաբաններ, փակել են ՀՀ արդարադատության նախարարության մուտքը: Չի գործում մետրոպոլիտենը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հատուկ նիստի ընթացքում քննարկվել էր վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել էին 45 պատգամավորներ՝  «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցություններից: Դեմ էին քվեարկել ՀՀԿ-ն ներկայացնող 56 պատգամավորներ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here