Տղամարդկանց չսիրած արտահայտությունները

65
loading...

Կան մի շարք բառեր ու արտահայտություններ, որոնք պարզապես կնյարդայնացնեն Ձեր սիրելիին: Խուսափել դրանցից գուցե և որոշ դեպքերում հնարավոր չէ,  բայց փորձեք…

«Ես մտածեցի և հասկացա, որ քեզ շատ լուրջ բան պետք է ասեմ». այս արտահայտությանը սովորաբար շարունակում է «Մտածե՞լ ես արդյոք մեր ապագայի մասին» կամ «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցը: Անպայման պետք է ընտրել ճիշտ պահը, որովհետև սրանք այն հարցերն են, որոնք կարող են պարզապես բարկացնել:

«Տղամարդ եղիր». ոչինչ այդքան խոցելի չէ տղամարդու համար, ինչքան կասկածի տակ առնելը նրա տղամարդկությունը: Աշխատեք պարզապես հեռացնել նմանատիպ արտահայտությունները Ձեր բառապաշարից, միևնույն է՝ նրանք չեն օգնի հասնել նրան, ինչ ուզում ես տղամարդուց:

«Իմ ծնողներն ուզում են տեսնել քեզ». այս արտահայտությունը յուրաքանչյուր տղամարդու համար նշանակում է, որ կամ ձեր հարաբերությունները դառնում են ավելի լուրջ, կամ նրան ուզում են զննել ընտանեկան խոշորացույցով: Այս տարբերակներից ոչ մեկն էլ հիացմունքի չի արժանանա Ձեր սիրելիի կողմից:

«Գլուխս ցավում է». դա կարող է ընդունվել որպես դժկամություն ինչ- որ բան անելու համար: Ընդհանրապես տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք տրտնջում են: Եվ առավել ևս մի կրկնեք դա շատ հաճախ: Մի ստիպեք նրան խուսափել Ձեզնից:

«Իսկ իմ նախկինը այլ կերպ էր անում…». այսպիսի արտահայտությունն իսկական հարված է տղամարդկանց համար: Դա ուղղակիորեն ազդում է նաև նրա ինքնասիրության վրա: Դուք նրան համեմատում եք մի մարդու հետ, ում լքել եք:

«Ինչի՞ մասին ես մտածում». միշտ ցանկանում եք իմանալ, թե ինչ կա նրա մտքին, ում մասին է մտածում, ինչ է զգում… Ցավոք տղամարդկանց դա դուր չի գալիս:

«Ինչ ես կարծում, այն կինը գրավի՞չ է». սովորաբար այսպիսի հարցեր են տալիս, երբ նրա ուշադրությունը կողքի սեղանից որևէ շիկահերի վրա է կամ քայլելիս հայացքով հետևում է որևէ մեկին: Եթե նա պատասխանի «ոչ» , պարզ կդառնա, որ ստում է, իսկ այլ կերպ նա չի էլ պատասխանի: Այնպես որ, ավելի լավ է փակուղու առաջ մի կանգնեցրեք նրան:

«Գիտես, ընկերուհիս ի~նչ նվեր է ստացել…». չէ՞ որ Դուք հենց այնպես չեք ասում, և Ձեր ամուսինն էլ դա շատ լավ հասկանում է: Տղամարդիկ չեն սիրում պարտադրանքներ: Մի համեմատեք նրան ուրիշ մեկի հետ և մի ստիպեք անել այն, ինչ ուրիները:

«Փոփոխություն չե՞ս տեսնում ինձ մոտ». ցավոք տղամարդիկ շատ հաճախ ուշադիր չեն այն մանրուքների հանդեպ, որոնք մեզ համար շատ կարևոր են: Հավատացեք, որ եթե նա չի նկատում Ձեր նոր ականջօղերը, դա բոլորովին չի նշանակում, թե նա այլևս չի սիրում Ձեզ:

«Մենք պետք է խոսենք». նա կարծում է, որ այս բառերից հետո դժվար թե իրեն ուրախալի նորություն սպասվի: Ավելի հավանական է, որ դա հարաբերությունների ավարտ կնշանակի կամ երկար խոսակցություն այն մասին, թե ինչը Ձեզ դուր չի գալիս նրա հետ հարաբերություններում: Նա ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի այդ խոսակցությունից:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here