Ամուսնությունը կարող է փրկել մահացու հիվանդությունից

62
loading...

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներն անսպասելի եզրակացության են հանգել ամուսնության՝ օնկոլոգիական հիվանդություններից պաշտպանելու կարողության վերաբերյալ։ Պարզվել է, որ ամուսնությունը կարող է փրկել մաշկի քաղցկեղից։

«Ամուսնացած մարդիկ ավելի հազվադեպ են մահանում այս հիվանդությունից»,– ասում են գիտնականները։

Նախքան նման եզրակացություն անելը՝ մասնագետները հետազոտել են 52-75 տարեկան ավելի քան 52 հազար տղամարդկանց և կանանց, ովքեր տառապել են մաշկի քաղցկեղով։

Գիտնականները նկատել են, որ ամուսնացածների մեծ մասը բժշկի է դիմել հիվանդության վաղ շրջանում։ Դա բարձրացրել է հիվանդների ապրելու հավանականությունը 98%-ով։

«Հիվանդությունը այդքան վաղ նկատելու հավանականությունը միայնակ մարդկանց մոտ 32%-ով ցածր է եղել, բաժանվածների մոտ՝ 38%-ով, այրիացածների մոտ՝ 70%-ով»,– նշել են գիտնականները։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here