6 միջոց, որոնք կօգնեն 10 օրվա ընթացքում այրել որովայնի հատվածում կուտակված ճարպերը

94
loading...

Որովայնի հատվածում կուտակված ճարպը ոչ միայն տգեղ է, այլև կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ հետևելով այս պարզ խորհուրդներին՝ կարող եք կարճ ժամանակահատվածում ազատվել մարմնի այս հատվածում կուտակված ճարպի որոշ մասից։

Սննդակարգից բացառեք աղը։ Շատ աղ պարունակող մթերքը ստիպում է փքվածության զգացում ունենալ և հանգեցնում է հեղուկի կուտակման։

Նվազեցրեք օգտագործվող ածխաջրերի քանակը։ Եթե մակարոնի ու հացի սիրահար եք, հարկավոր է կտրուկ փոխել սննդակարգը։ Հարկավոր է նվազեցնել դրանց քանակը, ընտրել ճիշտ ածխաջրեր, ինչպես նաև՝ սննդակարգում մեծացնել սպիտակուց պարունակող մթերքի օգտագործումը։

Քիչ կաթ օգտագործեք։ Շատ կաթի օգտագործումը կարող է ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնալ։ Դրա փոխարեն՝ ընտրեք նnական յոգուրտ։

Նվազեցրեք օգտագործվող համեմունքի քանակը։ Մեծ քանակով կծու համեմունքի օգտագործումը կարող է որովայնում մեծ քանակով թթվի արտադրության պատճառ դառնալ և բորբոքում առաջացնել, ինչը ոչ մի կերպ չի օգնի ավելորդ քաշից ազատվելուն։

Քիչ սուրճ, շաքար և վերամշակված մթերք օգտագործեք։ Սուրճը, ալկոհոլը, շաքարն ու վերամշակված մթերքը մեծ քանակով ճարպ են պարունակում։ Եթե շարունակեք դրանց մեծ քանակով օգտագործումը, կարող եք ավելորդ կիլոգրամներ կուտակել։

Ճիշտ միրգ ընտրեք։ Բոլոր մրգերն էլ իսկապես օգտակար են, բայց հարկավոր է ընտրել մրգեր, որոնք քիչ քանակով ֆրուկտոզա են պարունակում. այս նյութը բարդացնում է նյութափոխանակությունը։ Ավելի շատ ցիտրուսային մրգեր և հատապտուղներ օգտագործեք։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here