Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները

59
loading...

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները։ Fithacker.ru-ն գրում է, որ մարմնի այդ հատվածում մաշկը կարող է կոպիտ ու չոր լինել նաև այն պատճառով, որ արյան շրջանառությունն այդ հատվածում ավելի դանդաղ է, ինչպես նաև առկա չեն ճարպագեղձեր։

Արմունկների հատվածում մաշկը կարող է մգանալ բազմաթիվ պատճառներով, այդ թվում. գենետիկա չոր մաշկ արևի ազդեցություն որոշակի դեղամիջոցների ընդունում շերտազատման բացակայություն կեղտի և մահացած մաշկի կուտակում ճարպակալում հորմոնալ անհավասարակշռություն հաճախակի շփում հագուստի հետ և մաշկի հարում։ Տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ հեշտությամբ կարող եք ազատվել մարմնի այս հատվածում մաշկի մգացումից։ 3 օրվա ընթացքում կարող եք նկատելիորեն բացացնել մաշկի գույնը։

Առաջին քայլը շերտազատումն է, երկրորդը՝ բացացնող դիմակը, երրորդը՝ մաշկը խոնավեցնողը։

Առաջին քայլ. հարկավոր է 2 գդալ կիտրոնի հյութ 1 գդալ շաքար։ Խառնեք երկու բաղադրիչները, քսեք մաշկին թողեք 5 րոպե։ Մաքրեք սրբիչով։

Երկրորդ քայլ. հարկավոր է 2 գդալ սանդալի ծառի փոշի 1 գդալ մեղր 2 գդալ տոմոտ։ Բոլոր բաղադրիչները խառնեք, հաստ շերտով քսեք մաշկին, թողեք չորանա։ Մատներով 5 րոպեի ընթացքում մերսեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով։

Երրորդ քայլ. հարկավոր է կոկոսի յուղ ալոէ վերայի գել։ 1 գդալ կոկոսի յուղը խառնեք 1 գդալ ալոէ վերայի հետ։ Մաշկին քսեք ամեն օր՝ քնելուց առաջ։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here