Եթե մազերը սովորականից շատ են թափվում, կարդացեք սա

58
loading...

Գունաթափում, վարսահարդարիչի հաճախակի օգտագործում, սթրես, հիվանդություններ, անբարենպաստ միջավայր… սրանք ընդամենը գործոններից մի քանիսն են, որոնք մազաթափություն են առաջացնում։  Այս երևույթը կանգնեցնելու համար հարկավոր է հստակեցնել դրա պատճառը և պայքարել այն վերացնելու համար։ Հաշվի առեք, որ վատ սնվելը ևս կարող է մազաթափության պատճառ դառնալ։ Սննդակարգ ավելացրեք երկաթ, վիտամին B և սպիտակուցներ պարունակող մթերք։ Մազերը վերականգնելը բավական երկար գործընթաց է, այնպես որ, համբերությամբ զինվեք. ցանկալի արդյունքի հասնելու համար օգտագործեք բնական միջոցներ. սոխը կօգնի ազատվել մազաթափությունից։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, խորը սնուցում է մաշկը՝ լավացնելով արյան շրջանառությունը, և այդ կերպ խթանում մազերի աճը։ Սոխով ու արգանի յուղով պատրաստված միջոց։

Օգտագործեք այս միջոցն ամսվա ընթացքում մի քանի անգամ՝ վնասված ծայրերը վերականգնելու, արյան շրջանառությունը խթանելու համար։ Բաղադրիչներ 1 սոխ 2 ճաշի գդալ արգանի յուղ՝ 30 գրամ։ Պատրաստման եղանակը Սոխի հյութը խառնեք արգանի յուղի հետ։ Մազերը մի քանի մասի բաժանեք, խառնուրդը քսեք գլխի մաշկին։ Թողեք 30 րոպե, լվացեք շամպունով։ Օգտագործեք շաբաթվա ընթացքում նվազագույնը 2 անգամ։ Սոխ և մեղր։ Մեղրը փափկեցնում է մազերը, խոնավեցնում, ապահովում հակաօսքիդանտներով։ Սոխի հետ համադրելու դեպքում այն կարգավորում է ճարպի արտադրությունը և պահպանում բնական խոնավությունը։

Բաղադրիչներ 1 սոխ 3 ճաշի գդալ մեղր՝ 75 գրամ։

Պատրաստման եղանակը Սոխն ու մեղրը խառնեք բլենդերում։ Քսեք մազերին, տարածեք։ Թողեք մոտավորապես մեկ ժամ, լվացեք մեծ քանակով շամպունով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2 կամ 3 անգամ։ Սոխ և կոկոսի հյութ։ Կոկոսի յուղը մազերի մասին հոգ տանելու լավագույն միջոցներից է։ Այն ճարպաթթուներ և ամինաթթուներ է պարունակում, որոնք սնուցում են մազարմատները։

Բաղադրիչներ 3 ճաշի գդալ կոկոսի օրգանական յուղ՝ 45 գրամ։ 1 սոխի հյութ։

Պատրաստման եղանակը Սոխի հյութն ու կոկոսի յուղը խառնեք։ Քսեք մազերին, թողեք 40 րոպե։ Լվացեք տաք ջրով, կրկնեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here