Ձեզ անհանգստացնող հարցերի պատասխաններն այստեղ են․ գուշակություններ ըստ Օշոյի

64
loading...

«Հիշեք, որ գուշակությունների հիմքում ընկած է մարդու ենթագիտակցությունը։ Գուշակությունները սովորաբար արվում են անցյալը բացահայտելու հիմա վրա, քանի որ մարդու անցյալի հետևանքով ձևավորվում է ապագան։ Այնպես որ, բացահայտելով անցյալի հետքերը ենթագիտակցության մեջ, հնարավորություն է լինում բացահայտել ապագան»,- ասում է Օշոն։

Ցանկանու՞մ եք ստանալ վաղուց անհանգստացնող հարցերի պատասխանը։ Ընրեք այս 12 խաղաքարտերից մեկը և կարդացեք համապատասխան պատմությունը։ Այնտեղ կգտնեք ձեր պատասխանը․

Եվ այսպես․ Եթե

1․ Ընտրել եք 1-ինը․

Սեր․

Մի զորեղ արքա պետք է ընտրեր ժառանգորդ։ Դա դժվար էր այնքանով, որ նրա երկվորյակ զավակները միաչափ խելացի էին, ուժեղ և արժանի։ Նա որդիներին տվեց ծաղկի սերմերով փոքրիկ պարկ և ասաց, որ ով կկարողանա աճեցնել և խնամել դրանք, նա էլ կժառանգի գահը։

Առաջին եղբայրը պահեց սերմերը սնդուկի մեջ, երկրորդը՝ ցանեց։ 3 տարի անց արքան պահանջեց բերքը։ Տղաներից առաջինը հանեց սերմերը սնդուկից և պարզվեց դրանք բորբոսնել են։ Երկրորդը հորը ցույց տվեց ծաղկած այգին։ Գուշակեք, թե ով դարձավ գահի ժառանգ։

Սերը սերմերի պես է, պետք է «ցանել» ու սնուցել այն։ Հակառակ դեպքում այն բանի պետք չէ։

2․ Ընտրել եք 2-րդը․

Հակամարտություն․

Մի անգամ մի առևտրական ճանապարհին ստրուկ է տեսնում։ Կանգ է առնում, կերակրում նրան։ Ստրուկն ի պատասխան դրա՝  ասում է, որ ամեն ինչ անցողիկ է և սա էլ կանցնի։ 3 տարի անց նրանք կրկին հանդիպում են։ Ստրուկը հանկարծակիորեն հարստացել էր։ Նա առևտրականին նվերներ է տալիս և կրկնում նույն արտահարտությունը։

Հաջորդ անգամ հանդիպումն արդեն ստրուկի գերեզմանի մոտ էր, որտեղ գրված էր, որ ամեն ինչ անցնում է։  Նա մտածեց թե շարունակությունը պետք է լիներ, որ սա արդեն չի անցնում։ Բայց ստրուկն իմաստուն էր եղել։ «Իրոք ամեն ինչ անցողիկ է»,- փորագրված էր նրա գերեզմանաքարին։

Նույնիսկ եթե դեպքերի ընթացքը հակասում է ձեր ցանկություններին, պետք չէ պայքարի վրա ուժեր ծախսել, ամեն ինչ ինքն իրեն կհարթվի։

3․ Ընտրել եք 3-րդը․

Ընդունեք ինքներդ ձեզ․

Առավոտյան արքան հայտնաբերում է այգում չորացած բույսերը։ Կաղնին մեռնում էր, որովհետև չէր կարողանում սոճու պես բարձր լինել։ Սոճին չորանում էր, որովհետև խաղողի թփի պես բերք չէր տալիս։ Իսկ խաղողը թառամում էր, որովհետև վարդի պես գեղեցիկ չէր։ Միայն մոլախոտն էր աճում։ Ինչու՞ «Ես հասկացա, որ ինձ ցանելով, դու ցանկացել ես մոլախոտ ստանալ, և քանի որ ուրիշ ոչինչ լինել չեմ կարող, որոշեցի իմ տեսակի լավագույն ներկայացուցիչը դառնալ քո այգում»,- ասաց մոլախոտը արքային։

Եթե տիեզերքն ընտրել , որ հենց դու ստեղծվես, հարգիր նրան և ինքդ քեզ․ ու եղիր ինքդ քո տեսակի լավագույն ներկայացուցիչը։

4․ Ընտրել եք 4-րդը․

Խոհեմություն

Հեքիմի մոտ գալիս է անատամ մի շեյխ և բողոքում, որ հենց քնում է երազները գերի են վերցնում նրան։ Տեսնում է, որ իբր հարեմ է եկելև այնտեղ մեծաթիվ գայթակղիչ կանայք կան։ Բայց հենց ինքը հայտնվում է բակում, կանայք միանգամից անհետանում են՝ փախչելով հետնամուտքի դռներից։  Հեքիմը մտածեց, թե շեյխը երազը վերացնելու համար դեղ է ուզում, բայց անհագիստ շեյխին ամենևին էլ դա պետք չէր։ Նա ուզում էր, որ հետնամուտքի դռները փակվեն և կանայք չկարողանան փախչել։

Մարդիկ երջանիկ կլինեին ու ավելի հանգիստ, եթե չերազեին ուրիշին պատկանելիքի մասին։

 5․ Ընտրել եք 5-րդը․

Ընդհանրություն

Մի անգամ մի մարդ իր վնասված կոշիկները տանում  է կոշկակարի մոտ վերանորոգելու։ Բայց քանի որ սրահն արդեն փակվում էր, կոշկակարն առաջարկում է նրան վաղը վերադառնալ կոշիկների հետևից։ Մարդը ասում է, որ չի կարող, քանի որ միայն այդ զույգ կոշիկ ունի։

Ես ձեզ ժամանակավոր կոշիկ կտամ, մինչև վերադառնաք վաղը։
-Ի՞նչ, ուրիշի կոշիկները պետք է կրե՞մ ոտքերիս,- վրդովվում է մարդը։
-Իսկ ի՞նչ կա դրա մեջ։ Չէ որ դուք բացարձակ դեմ չեք ուրիշի մտքերն ու գաղափարները ձեր գլխում կրելւ։
Աշխարհում չկա մի բան, որ միանշանակ պատկանում է միայն քեզ։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ է ընդհանուր, նույնիսկ մտքերը։

6․ Ընտրել եք 6-րդը․

Էներգիա

Մի անգամ մի չար ղեկավար որոշում է վատ պահվածքի համար պատժել հասարակությանը։ Նա հայտարարում է գտնել 1000 մարդ և տանջանքների ենթարկելով սպանել։  Զոհերի քանակի 500-ից հետո ղեկավարը պատահաբար հանդիպում է մի իմաստունի։ Իմաստունը նրանից պահանջում է կտրել դիմացի ծառի ճյուղն , ապա փորձել հետ ամրացնել։

-Բայց դա հնարավոր չէ,- զարմանում է ղեկավարը։

— Իրո՞ք․ Ուրեմն եթե ի զորու չես մի բան ստեղծելու , ապա իրավունք չունես նաև քանդելու ու ոչնչացնելու,- պատասխանում է իմաստունը։

Էներգիան ուղղիր դեպի օգտակար գործեր, հակառակ դեպքում այն վերադառնա բացասական միտումներով։

7․ Ընտրել եք 7-րդը․

Լույս․

Մի անգամ մի փլիսոփա և միստիկ մոլորվում են անտառում։ Փիլիսոփան փորձում է ընկմվել մտքերի մեջ հասկանա ինչու այդ ամենը տեղի ունեցավ։ Միստիկը հավատում է ճակատագրին։ Հանկարծակի կայծակ է խփում, և միսփիլիսոփան մտքերով ու մեկնաբանություններով ընկած խորանում է անտառում ու կորում։ Միաժամանակ դրան, միստիկն ուշադիր նայում կայծակի լուսավորած հատվածին և գտնում ճանապարհը։

Փորձիր ուշադիր զննել իրողությունը և գործել։ Հորինելն ու իրավիճակը փիլիսոփայելով բարդացնելը լավ բանի չեն հանգեցնում։

8․ Ընտրել եք 8-րդը․

Երախտագիտություն․ Մի գիշեր դրսում մնացած ծեր կին մրսած վիճակում փորձում էր գիշերելու վայր գտնել։ Քանի որ մարդկանցից ոչ ոք դուռը չբացեց, կինը ստիպված պառկեց խնձորենու տակ և քնեց։ Կեսգիշերին արթնանալով՝ նա նկատեց ծառի գեղեցկությունը լուսնի լույսի ներքո։ Առավոտյան նա բոլոր մարդկանց շնորհակալություն հայտնեց, որ իրեն ներս չեն թողել, ապա տուն վերադառնալով նկարեց հանրահայտ կտավներից մեկը։

Այն ամենը ինչ կյանքը տալիս է, ընդունեք երախտագիտությամբ։ Մարդուն անհրաժեշտ են ոչ միայն դրական, այլև բացասական զգացումները։

9․ Ընտրել եք 9-րդը

Հույս․

Մի մոլորված մարդ ամեն կերպ փորձում է գտնել անտառից ճանապարհը։ Երկար փնտրելուց հետո հանդիպում է մի այլ մարդու։ Նրանք երկուսն էլ շատ են ուրախանում, քանի որ մտածում են թե գտել են մեկին, ով կասի ճանապարհը։ Սակայն պարզվում է երկուսն էլ մոլորված են և չգիտեն որտեղ են գտնվում։ Արդյունքում երկուսն էլ կրկին տխրում են, քանի որ մենակ թե միասին, միևնույն է ճանապարհը հայնտի չէր։

Երկուսով երջանկությունը հնարավոր չէ, եթե երկուսից յուրաքանչյուրը մենակ լինելով երջանիկ չէ և ուղիներ է փնտրում։

10․ Ընտրել եք 10-րդը

Ընտանիքի սահմաններից այն կողմ․ Մի անգամ Հովսեփն ու Մարիամը Հիսուսին Զատկի տոնի ժամանակ կորցնում են ամբոխի մեջ։ Երկար փնտրտուքներից հետո նրան գտնում են մի խումբ մարդկանցով շրջապատված։

-Ինչու՞ ես այստեղ նստած։ Մենք քեզ էինք փնտրում,- հարցնում է Հովսեփը։

-Ես հորս գործով եմ զբաղված։

-Ես ես քո հայրը, ես ատաղձագործ եմ, իսկ դու գրագիրների հետ ես նստած։

-Ես հոգևոր հորս նկատի ունեի։

Վաղ թե ուշ երեխան պետք է կտրվի ծնողներից և դառնա ֆիզիկապես ու հոգեպես հաստատված։

11․ Ընտրել եք 11-րդը․

Դրախտի դռներ․

Մի անգամ զինվորը իմաստունին հարցնում է՝ արդյոք կա դրախտ և դժոխք։ Իմաստունի հարցին թե ով է ինքը, զինվորն ասում է, որ կռվող է ու պաշտպանում է հայրենիքը։ Իմաստունը ծիծաղելով ասում է, որ նա ավելի շատ թափառականի տեսք ունի։ Վիրավորված հպարտությամբ զինվորը քաշում է սուրը, որ սպանի իմաստունին։ «Ահա և քո պատասխանը,-ժպտում է ծերունին,- դրախտն ու դժոխքը մեր ներսում են։ Չգիտակցելով քայլի ժամանակ մենք բացում ենք դժոխքի դուռը, գիտակցվածի ժամանակ՝ դրախտինը»,- ժպտալով ասում է իմաստունը։

Սովորիր կառավարել զգացմունքներդ։ Կարևոր չէ, թե ինչ կանես, կարևորը՝ գիտակցես քայլդ։

12․ Ընտրել եք 12-րդը․

Ճանապարհորդություն․

Մի անգամ օտար երկրում տոնի ժամանակ ուսուցիչը և աշակերտը քայլում էին տոնական հրապարակով։ Մի պահ տոնակատարության աղմուկն այնքան է ուժեղանում, որ աշակերտը փակում է ականջներն ու տհաճությամբ նայում մարդկանց։ Իսկ ուսուցիչը, ընդհակառակը, սկսում է պարել։ Երբ նրանք վերադառնում են, աշակերտը հարցնում է թե ինչպես կարելի էր դիմանալ այդ աղմուկին և անգամ պարել։ « Դու տրամադրված էիր աղմուկին, որն այդ մարդկանց համար երաժշտություն էր։ Ես ուղղակի ընդունեցի ձայներն այնպես ինչպես իրենք»։

Մարդկանց մեծ մասն ապրում է՝ ընդունելով միայն աղմուկը միայն։ Փորձիր ընկալել կյանքի երաժշտությունը, իսկ աղմուկն անտեսել։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here