7 բան, որ արժե գաղտնի պահել

105
loading...

1. Առաջինը, որի մասին չարժե տարածվել, դա Ձեր հեռու գնացող պլաններն են: Լռեք այնքան ժամանակ, քանի դեռ այդ պլանը չի իրականացել: Յուրաքանչյուր Ձեր միտք ոչ միայն իդեալական չէ, այլ նաև ունի հսկայական քանակության թույլ տեղեր, որոնց շատ հեշտ է հարված հասցնել և ամեն ինչ ոչնչացնել:

2. Երկրորդը՝ չարժե կիսվել Ձեր բարեգործության գաղտնիքով: Բարի գործը հազվադեպ հանդիպող բան է այս աշխարհում, և հենց դրա համար այն պետք է պահպանել աչքի լույսի պես: Մի գովացեք Ձեզ լավ գործերի համար: Այդպիսի վերաբերմունքը կարող է հասցնել Ձեզ գոռոզության:

3. Երրորդը՝ մի խոսեք Ձեր ճգնավորության մասին: Աջ և ձախ մի պատմեք Ձեր սահմանափակումների մասին: Ֆիզիկական ճգնավորությունն օգուտ է բերում միայն այն ժամանակ, երբ ներդաշնակության մեջ է էմոցիոնալ բաղադրիչի հետ:

4. Չորրորդը, ինչի մասին արժե լռել, դա Ձեր տղամարդկությունն ու հերոսությունն է: Մենք բոլորս ամեն օր տարբեր տեսակի փորձությունների ենք հանդիպում: Ինչ-որ մեկը ստանում է արտաքին փորձություն, իսկ մեկ ուրիշը` ներքին: Արտաքին փորձությունները տեսանելի են, և այդ պատճառով մարդիկ դրա համար պարգևատրվում են: Բայց ներքին փորձության հաղթահարումը ոչ ոք չի նկատում, ուստի ոչ մի պարգևատրում չի լինում:

5. Հինգերորդը, ինչի մասին չարժե տարածվել, դա Ձեր հոգևոր լուսավորվածությունն է: Դա միայն Ձերն է: Բացեք այն ուրիշներին այն դեպքում, երբ դա իսկապես պետք է ոչ միայն Ձեզ, այլ նաև շրջապատին:

6. Վեցերորդը, ինչով պետք չէ կիսվել ուրիշների հետ, դա Ձեր տնային կոնֆլիկտներն են և ընտանեկան կյանքը: Հիշեք, ինչքան քիչ խոսեք Ձեր ընտանիքի պրոբլեմների մասին, այնքան այն ավելի պինդ և ստաբիլ կլինի: Վեճը` բացասական էներգիայից ձերբազատումն է: Ինչքան շատ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին, այնքան շատ եք դրան հավատում:

7. Յոթերորդը, ինչի մասին չարժե խոսել, դա տգեղ բառերն են, որոնք լսվել են ինչ-որ մեկից: Փողոցում կարելի է աղտոտել կոշիկները, բայց կարելի է աղտոտել նաև գիտակցությունը: Եվ մարդը, ով գալով տուն՝ պատմում է այն բոլոր հիմարությունները, ինչ լսել է ճանապարհին, ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով, գալով տուն՝ չի հանում աղտոտված կոշիկները:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here