Բնական և անվնաս դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից

48
loading...

1. Կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա։ Սոդան հականեխիչ հատկություններ ունի և օգնում է ազատվել թևատակերի տհաճ հոտից։ Այս դեպքում խորհուրդ է տրվում այն խառնել եգիպտացորենի օսլայի և եթերային յուղերի հետ։ Բաղադրիչներ կես բաժակ կերակրի սոդա՝ 100 գրամ կես բաժակ եգիպտացորենի օսլա՝ 100 գրամ 4 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 60 գրամ 1 պարկուճ վիտամին E 10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ 10 կաթիլ անանուխի եթերային յուղ։ Պատրաստման եղանակը Սոդան խառնեք եգիպտացորենի օսլայի և կոկոսի յուղի հետ։ Երբ կրեմանման զանգված ստանաք, ավելացրեք մեկ պարկուճ վիտամին E և եթերային յուղեր։ Մերսող շարժումներով քսեք թևատակերին։

2. Կոկոսի յուղ և ալոէ վերա։ Երկու բաղադրիչներն էլ հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ օգնում են ազատվել տհաճ հոտից։ Բացի այդ՝ դրանք մաշկն ապահովում են անհրաժեշտ նյութերով և նպաստում են վնասվածքների ապաքինմանը։ Բաղադրիչներ կես բաժակ ալոէ վերայի գել՝ 120 գրամ 2 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 30 գրամ։ Պատրաստման եղանակը Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։ Քսեք թևատակերին։ Օրվա ընթացքում կրկնեք երկու անգամ։

3. Կերակրի սոդա և կիտրոն։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի ազատվել տհաճ հոտից, այլև մահացած բջիջներից, որոնք մեծ քանակով հավաքվում են թևատակերի հատվածում։ Արդյունքում՝ այս հատվածում մաշկի գույնը մգանում է։ Բաղադրիչներ 2 ճաշի գդալ կերակրի սոդա՝ 10 գրամ կես կիտրոնի հյութ։ Պատրաստման եղանակը Խառնեք կերակրի սոդան և կիտրոնի հյութը և քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։ Թողեք 15 րոպե, լվացեք ջրով։

4. Խնձորի քացախ և կիտրոն։ Խնձորի քացախը բնական թթուներ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել մաշկի pH-ը և ազատվել տհաճ հոտից։ Բաղադրիչներ ¼ բաժակ խնձորի քացախ՝ 62 մլ ¼ բաժակ կիտրոնի հյութ՝ 62 մլ ¼ բաժակ ջուր՝ 62 մլ։ Պատրաստման եղանակը Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք թևատակերին։

5. Թեյի ծառի եթերային յուղ։ Այս եթերային յուղը հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում դառնում է հրաշալի այլընտրանքային միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար։ Բաղադրիչներ 20 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ։ 1 ճաշի գդալ ջուր՝ 10 մլ։ Պատրաստման եղանակը Խառնեք բոլոր բաղադրիչները, բամբակի օգնությամբ քսեք թևակատերին։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here