Գինին օգտագործելու 8 ոչ ստանդարտ ձև

75
loading...

1. Ապակիների մաքրում: Եթե տանը սպիտակ գինի ունեք, որի պահպանման ժամկետն արդեն անցել է, այն գցելու կարիք չկա: Դրանով կարելի է փոխարինել ապակիներն ու պատուհանները լվանալու միջոցները:

2. Դիմակ դեմքի համար: Կարմիր գինին բավական շատ ամինաթթուներ է պարունակում, որոնք հիանալի հակաօքսիդանտներ են, որոնք մաշկին կարող են վերադարձնել հարթ տեսքն ու ամրությունը:

3. Գինու և յուղի հետքերը վերացնելու համար: Եթե կարմիր գինին պատահմամբ թափել եք կահույքի կամ հագուստի վրա, հետքերը վերացնելու գործում ձեզ կօգնի սպիտակ չոր գինին: Դա տեղի կունենա այն բանի շնորհիվ, որ այն բարձր թթվայնություն ունի: Սպիտակ գինին կօգնի ազատվել նաև յուղի հետքերից:

4. Գեղեցիկ վարսեր: Կարմիր գինին նյութ է պարունակում, որն օգնում է կանխարգելել մազաթափությունն ու փափկեցնում է վարսերը:

5. Մրգերի դեզինֆեկցիա: Չոր գինին հակամիկրոբային հատկություններ ունի: Այդ պատճառով էլ դրանով կարելի է մշակել հատապտուղներն ու մրգերը՝ բակտերիաների ու միկրոբների նեյտրալացման համար:

6. Թակարդ ճանճերի համար: Ճանճերից ազատվելու տարածված միջոց է համարվում խնձորի քացախով թակարդը, սակայն գինու հոտը նրանց գրավում է ոչ պակաս: Թղթից հարմարանք պատրաստեք, որպեսզի ճանճերն ընկնեն տարայի մեջ, սակայն չկարողանան դուրս գալ:

7. Կապտուկների բուժում: Գինին հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են արագացնել վնասվածքների ապաքինումը: Եթե ձեռքի տակ սառույց չունեք, փորձեք այն փոխարինել գինու կոմպրեսով:

8. Պարարտանյութ: Այգեպանները գիտեն, որ կարմիր գինին կարող է փոխարինել պարարտանյութերին: Հողի մեջ մի քանի կաթիլ գինի ավելացնելով՝ կարող եք արագացնել օգտակար բակտերիաների ձևավորումը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here