Մայիսի 8-ից հետո խաղի կանոնները կփոխվեն

85
loading...

Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի մենք պատրաստ ենք և պատրաստ է մեր ժողովուրդը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա չի աշխատում կառավարության ծրագրի վրա, փոխարենն աշխատում է իր վաղվա ելությի վրա. «Ինչու ենք շտապում: Օրվա հոգսը բավ է օրվա համար, եկեք օրվա խնդիրները լուծելով գնանք առաջ, որովհետև ռազմավարական խնդիրներն արդեն լուծել ենք»:

Փաշինյանը հավաստիացրեց՝ Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է հանդիպում կազմակերպվի և բոլորին բացատրվի, որ մայիսի 8-ից նոր խաղի կանոններ են գործելու, Փաշինյանը պատասխանեց.

«Իմ ելույթում ես կանդրադառնամ դրան: Խաղի կանոններն օրինականություններն են և մենք չենք պատրաստվում վենդետաների: Հայաստանում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է: Վենդետաներ ոչ մի հարցով չեն լինելու: Համերաշխության մթնոլորտը չպետք է խաթարվի, բայց դա չի նշանակում, որ այն նպատակները, որոնք  դրված են օրենքի առաջ մարդկանց հավասարություն ապահովելու խնդրիրները չեն լուծվելու: Դրանք, իհարկե, լուծվելու են»:

Քննություններ լինելո՞ւ են, թե որտեղ են գնացել հարկերը, ովքե՞ր չեն մուծել դրանք՝ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ժողովրդին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Հարցին՝ ասել եք, որ մենաշնորհներ չեն լինելու, մարդիկ արդեն կարո՞ղ են ինչ ուզեն՝ ներկրել, շաքրավազ, բանան. «Մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու: Իմ վարչապետ ընտրվելու պահից, այո՛, միանշանակ կարող են, և մենք պետք է հետևենք, որպեսզի այդ հայտարարությունների տակ իրադարձությունը չշարունակի նույնը մնալ»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here