Ոչ միայն համեղ, այլև օգտակար. պիստակի 8 օգտակար հատկություն, որոնց մասին չգիտեք

88
loading...

Սիրտ։ Անցկացված մի քանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պիստակը դրական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա։ Հիպերտոնիայի դեպքում այն կարող է օգնել կարգավորել ճնշումը։

Առողջ ճարպեր։ Ընդեղենն առողջ ճարպեր է պարունակում։ 50 պիստակը մոտավորապես 160 կալորիա է պարունակում, ինչը նշանակում է, որ քիչ կալորիաներ օգտագործելով՝ կարող եք օրգանիզմն ապահովել առողջ ճարպերով։

Բջջանյութ։ Պիստակն ավելի շատ բջջանյութ է պարունակում, քան վարսակի փաթիլները։

Կարոտին։ Պիստակը պարունակում է նյութեր, որոնք նվազեցնում են մակուլյար դեգեներացիայի առաջացման հավանականությունը։

Ֆիտոստերոլ։ Պիստակը նաև նյութեր է պարունակում, որոնք կարող են օգտագործվել մսին փոխարինելու համար։ Սա առավել կարևոր է բուսակերների համար։ Պիստակ օգտագործելով՝ նրանք կստանան այդ նյութերի բավարար քանակը։

Սպիտակուցներ։ Պիստակը հարուստ է բուսական սպիտակուցներով։

Հակաօքսիդանտներ։ Հակաօքսիդանտներն օգնում են ընդհանուր օրգանիզմին և իմունային համակարգին։

Սննդարար նյութեր։ Բացի արդեն իսկ նշված նյութերից՝ պիստակը հարուստ է երկաթով, կալիումով, ֆոսֆորով, մեգնեզիումով, B6 վիտամինով։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here