Հաղարջ․ բուժիչ հատկություններ, որոնց մասին չգիտեք

61
loading...

Հաղարջը վիտամինների, հանքանյութերի աղբյուր է, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Nat-woman.ru-ն ներկայացրել է հաղարջ օգտագործելու լուրջ պատճառներ։

Հաղարջը խորհուրդ է տրվում երեխաներին և տարեցներին, ում օրգանիզմին չի բավարարում C, B վիտամինների, պղնձի, ֆոսֆորի մակարդակը։

Անեմիայով տառապող անձանց խորհուրդ է տրվում հաղարջ օգտագործել, քանի որ այն մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում։

Քրոնիկ փորկապության դեպքում հաղարջի թուրմ է խորհուրդ տրվում։ 1 ճաշի գդալ հաղարջին 1 բաժակ տաք ջուր ավելացրեք, դանդաղ կրակին եռացրեք 10 րոպե, սառեցրեք։ Օրվա ընթացքում խմեք 4 անգամ՝ 50 գրամ։

Հաղարջը հարուստ է սննդարար նյութերով, ինչի շնորհիվ արդյունավետ է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, այլ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել նաև ավելորդ խոլեստերինը։

Հաղարջի թարմ հյութը քիչ քանակով մեղրի համադրությամբ հակաբորբոքային միջոց է համարվում։ Այս միրգը կարող է օգտագործվել նաև մաշկի բորբոքման դեպքում։ Անհրաժեշտ է հասած հաղարջի թուրմը քսել մաշկի վնասված հատվածին։ Այն խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել մաշկային հիվանդությունների և էկզեմայի դեպքում։

Հաղարջը խորհուրդ է տրվում նաև միզուղիների և երիկամների բորբոքման դեպքում։ Ճարպակալման և նյութափոխանակության խանգարումների դեպքում 3-4 շաբաթ հաղարջ օգտագործեք։ Հաղարջը թարմացնող և միզամուղ հատկություն ունի։

Հաղարջի թուրմը և թարմ պտուղներն օգտագործվում են դաշտանային ցիկլի կարգավորման նպատակով։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here