Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու կանանց իրենց երազում. հետաքրքիր փաստեր երազների մասին

42
loading...

Հետաքրքիր փաստեր երազների մասին

Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո, արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է արդեն 90%-ը: Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում: Ցանկացած մարդկային էակ (բացի ծայրահեղ հոգեբանական խանգարումների), լինի կին, թե տղամարդ քնում են և երազներ են տեսնում:

Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու կանանց իրենց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց և կանանց են տեսնում:

Երազները կանխարգելում են պսիխոզների առաջացումը: Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք: Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց դուք գիտեք արդյոք, որ ձեր միտքը չի հորինել նրանց դեմքերը, դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում, փողոցով քայլելիս կամ մի մարդաշատ վայրում, ուղղակի չեք ճանաչում և չեք հիշում: Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:

Երազների մոտ 12%-ը սև ու սպիտակ են: Կան մարդիկ տարբեր սյուժեներով երազներ են տեսնում: Բայց դեռևս պարզված չէ, թե ավելի էմոցիոնալ են այն երազները որոնք սև ու սպիտակ են թե գունավոր երազները: Երազները նրա մասին չեն, ինչի մասին տեսնում եք: Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները ունեն խորը սիմվոլիկ լեզու անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է:

Ծխելը դադարեցնելուց ավելի գունավոր երազներ են տեսնում: Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել ունենում են ավելի գունավոր երազներ քան երբևէ: Ծխելու մասին երազները ծխախոտի դեմ պայքարի արդյունք է: Բայց բոլոր երազները ավելի գունեղ էին քան սովորաբար: Դուք անշարժացած եք քնելու ժամանակ: Հավատում եք, թե ոչ, բայց դուք վիրտուալ կերպով անշարժանում եք ձեր քնի ժամանակ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here