Յոգուրտի օգտակար հատկությունների մասին

34
loading...

Յոգուրտը կաթից դյուրամարս է:  Այն հարուստ է սպիտակուցներով, կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպես նաև նպաստում է հաստ աղիի առողջությանը` շնորհիվ իր պարունակած լակտոբակտերիաների, որոնք օգնում են վերացնել աղիում առկա բոլոր վնասակար նյութերը և նվազեցնել հաստ աղիի քաղցկեղի առաջացման վտանգը:

Այն խթանում է դիմադրողական համակարգի աշխատանքը  շնորհիվ իր պարունակած մանրէների, որոնք անհրաժեշտ տարրեր են օրգանիզմի նպաստավոր աշխատանքի համար: Գիտնականները պարզել են, որ 3 ամսվա ընթացքում յոգուրտի կանոնավոր օգտագործումն օգնում է զերծ մնալ զանազան վարակներից, քանի որ դրա պարունակած մանրէները խթանում են արյան սպիտակ գնդիկների արտադրումը, որոնք էլ պատասխանատու են վարակների դեմ պայքարի համար:

Օրական մոտ 225 գ. յոգուրտի օգտագործումը կանանց մոտ կարող է նվազեցնել հեշտոցի սնկային վարակներ ձեռք բերելու վտանգը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here