Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ. Աղվան Վարդանյան

89
loading...

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով, եւ նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։ Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։

Այնպես որ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը եւ հաջողությամբ արել եմ։

Ավելին՝ գիտեմ նաեւ, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։

Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ»։

Նշենք, որ Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին, թեեւ ՀՅԴ-ն որոշել էր կողմ քվեարկել։ Դրանից հետո Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը բվայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ ղեկավարությանը, իսկ ՀՅԴ ԳՄ-ն հեռացրել է նրան կուսակցության շարքերից։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here