Օրվա ո՞ր ժամին է ճիշտ սուրճ խմել

56
loading...

Առավոտյան սուրճ խմելը վատ սովորություն է, պնդում է դիետոլոգ եւ սննդի մասնագետ Լինդի Քոուենը։ Նրա խոսքով՝ մինչեւ ժամը 10-ը սուրճ խմել առհասարակ չարժե։

Բանն այն է, որ վաղ առավոտյան սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակն օրգանիզմում բարձր է։ Եթե մարդը սուրճ է խմում արթնանալուց անմիջապես հետո, օրգանիզմը սկսում է ավելի քիչ կորտիզոլ արտադրել, եւ մարդն ավելի շատ է կախված լինում սուրճից։ Առանց սուրճի օրգանիզմը չի կարողանում արթնանալ։ Օրգանիզմի բնական աշխատանքը չխափանելու համար սուրճի առաջին բաժակը խորհուրդ է տրվում խմել ժամը 10-12-ի սահմաններում։

Քոենի խոսքով՝ պետք չէ սուրճ խմել ցերեկը 14։00-ից հետո․ հակառակ դեպքում խախտվում է քնի եւ արթունության մեխանիզմը։ Իհարկե, յուրաքանչյուր օրգանիզմ կոֆեինի ընկալման առանձնահատկություններն ունի։ Մեկը կարող է քնել անգամ հենց նոր խմած սուրճից հետո։ Սակայն մեծամասնությանը խորհուրդ է տրվում քնելուց 6 ժամ առաջ սուրճ չխմել։

Քոունեը նաեւ կարծում է, որ եթե մարզվելուց 20 րոպե առաջ սուրճ խմեք, այն ավելի հաջող կընթանա, դուք կարող եք ավելի ծանր քաշ բարձրացնել եւ ավելի արագ վազել։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինը կարող է արագացնել նյութափոխանակությունը 3-11 տոկոսով՝ օգնելով ավելի շատ ճարպ այրել»,- ասում է մասանագետը։

Ինչ վերաբերում է օրվա ընթացքում սուրճի առավելագույն քանակին, ապա մարդկանց մեծ մասի  համար դա օրական 2-3 բաժակն է։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here