Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին. ՀՅԴ

91
loading...

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ կարող է իրենց կողմից վստահեցնել, որ կքվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ էլ հայտարարի մի բան և բոլորովին այլ բան անի, սա արդեն քաղաքական ուժի համար է վտանգավոր»,- նշեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ շահերից։ «ՀՀԿ շահերից բխում է, որ վաղը Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ։ Սա կլինի միակ ճիշտ լուծումը վաղվա համար»,- նշեց նա։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ ամենամեծ խնդիրը ընտրակաշառքն էր, որն արտահերթ ընտրություններին պետք է բացառվի:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, պատգամավորը նշեց, որ ողջամիտ ժամկետներ են պետք:

«Նույն Նիկոլ Փաշինյանն ու շարժման մյուս ղեկավարները հասկանում են, որ դա անհրաժեշտ է, և պետք է ապահովվի բոլոր ուժերի մասնակցությունը: Մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չհաջողի լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրել է իր առջև: Ի վերջո, սա շարժման հաջողությունը պիտի լինի, և այստեղ ՀՅԴ-ն պատրաստ է իր ներուժը դնել, որպեսզի չձախողվի արարման փուլը՝ երկրորդ փուլը: Կադրերի նշանակումը շատ կարևոր է, պետք է մարդկանց մոտ կասկած չլինի, որ տվյալ մարդը, որ նշանակվել է, լավագույնս է համապատասխանում այդ պաշտոնին»,-նշեց Ռուստամյանը:

Հարցին, թե պորտֆելների հարցը քննարկվե ՞ լ է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Մենք խոսել ենք այն սկզբունքների մասին, որոնք, ըստ մեզ, ճիշտ է դնել նոր կառավարության հիմքում: Անձերի անուններ չեն քննարկվել»:

Արմեն Ռուստամյանն ամփոփեց. «Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև չենք ուզում, որ նոր կառավարությունը ձախողի: Այս հսկայական ներուժը պետք է դառնա հզորություն և ո՞ր ազգային ուժը դա չպետք է օժանդակի: Բայց ինչ կարգավիճակով կլինի, էական չէ՝ կառավարության մեջ, թե ոչ, մենք օժանդակելու ենք հնարավոր բոլոր ձևերով»,-ասաց նա և հավելեց, թե պատրաստ են նաև ստանձնել պատասխանատվություն:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here